27-02-2014 11:13

Տաքսիները կայանելով կանգառներում իսկական խառնաշփոթի պատճառ են դառնում

Երևանում հանրային տրանսպորտի հետ խնդիրները քաղաքացիների համար դարձել են իսկական գլխացավանք: Խցանումներ, գերծանրաբեռնված երթևեկություն, մյուս կողմից էլ տրանսպորտի սակագնի թանկացման միտում:
Իսկ ահա տաքսիները կանգառներում իսկական խառնաշփոթ են ստեղծում: Կայանում են անթույլատրելի վայրում, ինչի հետևանքով էլ շատ հաճախ վթարներ են լինում: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը:
«Այս հանցավոր անգործության համար պատասխանատու է Երեւանի կոռումպացված քաղաքապետարանը։ Անձնական պատասխանատվություն են կրում քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ հայտնի կոռումպացված տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ինչպես նաեւ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը։

Այս բոլոր կառույցները տարիներ շարունակ ի վիճակի չեն ապահովել հանրային տրանսպորտի բնականոն կայանումը կանգառներում։

Կոռումպացված քաղաքապետարանի բոլոր հանցագործությունները փաստագրվում են ֆեյսբուքյան խմբում՝ տվյալ պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար»,-ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: