Բավ է պառակտվել
28-09-2013 13:38

Ռուսական կառավարությանն առաջարկում եմ ստւգել «Գազպրոմ»-ի գործերը. Սերժ Թանկյան

Ամերիկահայ հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը՝ System of a Down խմբի ղեկավարը, Մոսկվայում սեպտեմբերի 27-ին կայացած համերգի ընթացքում զորակցություն է հայտնել Greenpeace-ի կալանավորված ակտիվիստներին: Նա ՌԴ կառավարությանն առաջարկել է ստուգել «Գազպրոմ»-ի գործերը:

«Գիտեմ, որ Ռուսաստանում Greenpeace-ի ակտիվիստներ են կալանավորվել: Ռուսական կառավարությանն առաջարկում եմ ստւգել «Գազպրոմ»-ի գործերը և տեսնել՝ արդյոք Արկտիկայում հորատումներից վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, Պեչորի ծովում «Պրիռազլոմնայա» նավթարդյունահանող պլատֆորմի դեմ սեպտեմբերի 18-ին բողոքի ակցիա էր անցկացվել: Greenpeace-ի երկու ակտիվիստներ փորձել էին բարձրանալ պլատֆորմի վրա, սակայն հսկիչները կասեցրել էին նրանց փորձերը: Հաջորդ օրը ՌԴ ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են նրանց և տարել Մուրմանսկ: