Բավ է պառակտվել
12-05-2016 14:45

Ռուսական ռազմակայանի օդուժը ՀՀ-ում մարտավարական վարժանքներ է իրականացնում

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայում սկսվել են կործանիչ և բանակային ավիացիայի համատեղ թռիչքային մարտավարական վարժանքները՝ զորամիավորման հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովի ղեկավարությամբ:

Ինչպես հաղորդում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, վարժանքներում գործի են դրված 200-ից ավելի զինծառայողներ և ռուսական օդուժի 20 ինքնաթիռներ ու ուղղաթիռներ, այդ թվում՝ ՄիԳ-29 կործանիչներ, Մի-24Պ հարվածային ուղղաթիռներ և Մի-8ՄՏ փոխադրական ուղղաթիռներ:

Զորամիավորման կործանիչ և բանակային ավիացիայի անձնակազմերը կփորձարկեն ցամաքային թիրախներին օդուժի պայմանական հարվածներ հասցնելը և մոտոհրաձգային այն ստորաբաժանումների պաշտպանությունը: