Բավ է պառակտվել
27-11-2015 09:12

Ավելի քան 10.3 մլն. դոլար` «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոնում

«Մեր տունը» խորագրով համահայկական Հեռուստամարաթոն 2015-ն արձանագրեց 10 378 465 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հավաքագրած գումարը կուղղվի Արցախում 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված նպատակային ծրագրերի իրականացմանը Հայաստանում և Արցախում:  «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 18-ից 22-ն անցկացված 16-րդ համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, որին մասնակցեցին Ֆրանսիայի /1.205.569 եվրո/, Գերմանիայի /76.050 եվրո/ և Շվեյցարիայի /24.554 եվրո/ հայ համայնքները, արձանագրեց ավելի քան 1.3 միլիոն եվրո նվիրատվություն և նվիրատվության խոստում: Դրամահավաքի հասույթը կուղղվի Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը, Տավուշի մարզում շարունակաբար իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, սիրիահայերի և իրաքահայերի օգնությանը: Քառորդ դարի ընթացքում «Հայաստան» հայկական հիմնադրամի հեռուստամարաթոնները հավաքել մոտ $ 300 մլն., ուղղված ավելի քան  հազար ծրագրերի, որոնք կնպաստեն  Հայաստանի անկախության ամրապնդմանը և Հայաստանի և Ղարաբաղի ավելի քան տասը հազար բնակիչների կյանքի որակի բարելավմանը: «Մեր տունը» խորագրով համահայկական Հեռուստամարաթոն 2015-ն արձանագրեց 10 378 465 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հավաքագրած գումարը կուղղվի Արցախում 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված նպատակային ծրագրերի իրականացմանը Հայաստանում և Արցախում: «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 18-ից 22-ն անցկացված 16-րդ համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, որին մասնակցեցին Ֆրանսիայի /1.205.569 եվրո/, Գերմանիայի /76.050 եվրո/ և Շվեյցարիայի /24.554 եվրո/ հայ համայնքները, արձանագրեց ավելի քան 1.3 միլիոն եվրո նվիրատվություն և նվիրատվության խոստում: Դրամահավաքի հասույթը կուղղվի Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը, Տավուշի մարզում շարունակաբար իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, սիրիահայերի և իրաքահայերի օգնությանը: Քառորդ դարի ընթացքում «Հայաստան» հայկական հիմնադրամի հեռուստամարաթոնները հավաքել մոտ $ 300 մլն., ուղղված ավելի քան հազար ծրագրերի, որոնք կնպաստեն Հայաստանի անկախության ամրապնդմանը և Հայաստանի և Ղարաբաղի ավելի քան տասը հազար բնակիչների կյանքի որակի բարելավմանը: