Բավ է պառակտվել
05-08-2014 10:23

Օգոստոսի 5-ը լուսացույցի միջազգային օրն է


Օգոստոսի 5-ին նշվում է Լուսացույցի միջազգային օրը՝ ի պատիվ 1910-ին տեղի ունեցած իրադարձության: Այդ օրը ԱՄՆ Քլիվլենդ քաղաքում հայտնվել է ժամանակակից սարքերի առաջին «նախնին»: Այն ունեցել է կարմիր և կանաչ լուսարձակներ, իսկ լույսերի փոխման ժամանակ ձայնային ազդանշան է արձակել:

Առաջին լուսացույցը, սակայն, հայտնաբերել է բրիտանացի Ջեյ Նայթը՝ դեռևս 19-րդ դարում: Այդ սարքը 1868-ին տեղադրվել է Լոնդոնի խորհրդարանի շենքի մոտ: 3 տարի անց դրա լուսարձակը պայթել է, ինչի հետևանքով ոստիկան է վիրավորվել: Դրանից հետո լուսացույցի մասին գրեթե 50 տարի մոռացան՝ մինչև 1910-ը, երբ մշակվեց և պատենտավորվեց առաջին ավտոմատ լուսացույցը՝ երկգույն լուսարձակներով:

Եռագույն լուսարձակներն առաջինը տեղադրվել են Դեթրոյթում և Նյու Յորքում՝ 1920-ին, որից հետո այն տարածվեց ամերիկյան այլ քաղաքներում և Եվրոպայում: