Բավ է պառակտվել
09-02-2015 13:32

Մոսկվայում պետդավաճանության մեղադրանքով հոգևորական է կալանավորվել

Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը կալանավորել է Մոսկովյան առաջնորդարանի արտաքին կապերի աշխատակից Եվգենի Պետրինին: Տղամարդուն մեղադրանքներ են առաջադրել «Պետական դավաճանություն» և «Լրտեսություն» հոդվածներով, սակայն կալանավորի ընտանիքը համոզված է նրանում, որ նա երբեք կապված չի եղել ամերիկյան հետախուզության հետ:

 

Հարազատների խոսքով՝ Եվգենին ծնվել է Իրկուտսկի շրջանում, այնուհետև աշխատանքի բերումով տեղափոխվել է Մոսկվա, իսկավելի ուշ նրան տեղափոխել են Կիևի արտաքին եկեղեցական կապերի բաժին: Մոսկովյան առաջնորդարանի արտաքին կապերի աշխատակցի պարտականությունների մեջ է մտել նաև օտարերկրացիների հետ շփվելը: Հետաքննության կարծիքով՝ իր գործունեության ընթացքում նա կապ է հաստատել գործակալների հետ, ում կասկածել է ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեջ: Նրանց մոտ վստահություն առաջացնելու համար Պետրինը սկսել էնրանց տեղեկություններ «փոխանցել» Ռուսական ուղղափառ եկեղեցու գործունեության մասին: Եվգենիի խոսքով՝ բոլոր տվյալներընավերցրել էբաց աղբյուրներից, և վերջիններս Ռուսաստանին ոչ մի վնաս չէին կարող հասցնել: Սակայն Անվտանգության դաշնային ծառայությունը հակառակակը ապացուցող փաստեր ունեն: Քննության վարկածով՝ Եվգենի Պետրինը աշխատում էր ամերիկյան հետախուզության հետ, որին գաղտնի տեղեկություններ էր հայտնում: