Բավ է պառակտվել
01-08-2015 12:44

Պեսկովն ու Նավկան այսօր ամուսնանում են

Գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ամուսնանում են: Ամուսնության տոնական միջոցառումը տեղի է ունենալու Սոչիում, շքեղ հյուրանոցներից մեկում` Rodina Grand Hotel & SPA-ում, որտեղ հրավիրված են 100 VIP-հյուրեր: Հրավիրվածների թվում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, բայց հայտնի չէ` կգնա՞ թե՞ ոչ: Ի դեպ, լրատվամիջոցը այս հարսանքիը համարում է ամռան ամենագլխավոր հարսանիք: Հյուրանոցը օգոստոսի 1-ին և 2-ին փակ է լինելու և սենյակի համարներ նախապես պատվիրել հնարավոր չէ: Այս հյուրանոցի էկոնոմ համարի արժեքը 36 հազար ռուբլի է, իսկ լյուքսինը` 200 հազար ռուբլի: Ամուսնության արարողությունը տեղի է ունենալու «Նեբեսա» ռեստորանի տանիքին, որտեղ էլ տեղի է ունենալու բանկետը, որը, ըստ նախնական տեղեկության, վարելու է երգչուհի Լյուբով Ուսպենսկայան: Հրավիրված հյուրերի ցանկում են Նավկայի ընկերուհին` Աննա Սեմենովիչը, Յանա Ռուդկովսկայան, Նատալյա Չիստիկովա-Իոնովան (Գլյուկոզա), Ալեքսեյ Յգուդինը, Տատյանա Տոտմյանինան, Ռոման Կոստոմարովը, Մարիա Պետրովան, Իլյա Ավերբուխը, Վալենտին Յուդաշկինը` կնոջ հետ: Հենց Յուդաշկինն էլ Նավկայի հարսանեկան զգեստի հեղինակն է: