Բավ է պառակտվել
10-06-2015 09:19

Սուրիկ Խաչատրյանը հերթական անգամ հրավիրվել է քննչական կոմիտե

Այս երկուշաբթի` հունիսի 8-ին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` Լիսկան, հերթական անգամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե: Այս մասին տեղեկացնում է «Ժողովուրդ»-ը: Կոմիտե գնալու առիթը եղել է իր որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի գործը: Թե ինչ զրույց է եղել քննիչների ու նրանց ղեկավարների և մարզպետի միջև, բնականաբար, թերթին չի չհաջողվել պարզել, բայց ուշագրավ զուգադիպությամբ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել: Համաձայն դրա՝ Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած Մուշեղ և Հարություն Զաքարյան եղբայրների ծեծի փաստի առիթով հարուցված քրեական գործով երկու անձ ձերբակալվել է: Նրանք մեղադրվում են Զաքարյան եղբայրներին ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար: