Բավ է պառակտվել
09-07-2016 12:16

Սուրենյան. Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հուլիսի 12-15-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև հուլիսի 11-ը ներառյալ: Այս մասին տեղեկացրեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Կենտրոնի կանխատեսումների համաձայն, այսօր երեկոյան ժամերին առանձին շրջաններում, հուլիսի 10-ի երեկոյան շրջանների զգալի մասում, հուլիսի 11-ին բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կարկուտ: Հատկապես հորդառատ անձրևներ են սպասվում հուլիսի 11-ի գիշերը և առավոտյան:

«Ներկա պահին օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է մոտ 3-4 աստիճանով: Հուլիսի 12-ից սկսած մեր տարածաշրջան կսկսեն ներթափնցել հարավային տաք օդային հոսանքներ, տեղումները բոլոր մարզերում կդադարեն և օդի ջերմաստիճանը աստիճանավար կբարձրանա»,-տվյալները ներկայացրեց նա:

Սուրենյանի խոսքով, Ընդհանուր առմամբ հուլիսի 12-15-ին ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով: Եթե հուլսի 9-11-ին մայրաքաղաքում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը տատանվելու է +26…+28 աստիճանի սահմաններում , ապա արդեն հուլիսի 15-ին Երևանում սպասվում է մինչև +35…+36 աստիճան տաքություն: