18-04-2014 13:56

Սուրբ Զատկի հոգևոր ու ազգային խորհուրդները

Այսօր լրագրողական լսարանի հետ հանդիպման ժամանակ Ս. Հովհաննես եկեղեցու խորհրդակատար Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանն ու նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին անրադառձան Զատկի տոնի ավանդական ծիսակարգին, կենաց ծառին ու սեղանների զարդարմանը, տոնի խորհրդին ու ավագ շաբաթվան: Զատիկ բառն առաջացել է զատվել բառից, որը հրեա ժողովրդի գերությունից ազատվելու պատմության հետ է կապված: Յուրաքանչյուր ոք երեկոյան զատկական գառն է մորթում և այդ արյունով ներկում դռները, որպեսզի որևէ մեկը այդ ընտանիքներից չտուժի:
«Այդ արյամբ իրենք ազատվեցին մահվանից: Զատիկը քրստոնեական ամենամեծ տոնն է: Քրիստոսի արյամբ մարդը փրկվեց: Քրիստոսն ինքն էլ համարվում է զատկական գառ: Մարդու անմահ հոգին գնվեց մահվանից»,- ասաց Տեր հայրը:
Քահանա Ղևոնդյանը հայտնեց, որ վաղը ջահերով երթ կլինի Ս.Սարգիս եկեղեցուց դեպի Հանրապետության հրապարակ, այնտեղ շահերով խաչ կկառուցվի, փառաբանական աղոթքից հետո ջահերը կփոխանցվեն մարդկանց:
Կիրակի օրը Սուրբ հարության զատկական պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում:
Խոսելով տոնի մասին, նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին նշեց, որ մեր ժողովրդական հարուստ մշակույթը ժողովրդական տոները միացել են քրիստոնեության հետ:
Անրադառնալով ածիկին, նա ասաց, որ ցորենը համարվել է եղբայր, պատահական չէ, որ հայ ժողովուրդն ածիկ է աճեցնում. «Այն Աստծո կողմից մեծանում, հասունանում, կտրտվում, տառապում, գեհենի մեջ եփվում և դառնում է հաց: Քրիստոսը ինքն էլ նահատակվեց և հարություն առավ, այդպես էլ ամեն մարդ մահանում և ամեն առավոտ արթանանում է՝ նոր կյանքի սկզբով»: Լուսիկ Ագուլեցին, խոսելով ձվի ներկման և գույնի նշանակության մասին, նկատեց, որ մարդիկ սկսում են ստեղծագործել, բայց ձուն պիտի կարմիրով ներկել, այն Քրիստոսի արյունն է խորհրդանշում: «Մեկ այլ խորհրդանիշ է կենաց ծառը, որը խաչն է: Այն Քրիստոսի մահվանից հետո ծաղկեց:»,- ասաց նկարչուհին:
Եզարափակելով հանդիպումը, Տեր Շմավոնն հորդորեց , Զատկի օրը չաշխատել, գոնե մինչև պատարագը: Խուսափել նաև Զատկի օրը գերեզման գնալուց: