Բավ է պառակտվել
15-09-2013 01:04

Այսօր վերջին տազավար տոնն է` Խաչվերացը

Այսօր` սեպտեմբերի 15-ին, Խաչվերացն է, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է,
որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի
11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ
վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
Շատ տեղերում Խաչվերացը` "Սուրբ խաչն" ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` "Խաչ, վերմակը առ, ներս փախիր՚"- այսինքն`
բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվումէ հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին: