Բավ է պառակտվել
10-06-2016 13:23

Լևոն Արոնյանի կինը շտապ տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկար)

Հայաստանի հավաքականի շախմատիստ Լևոն Արոնյանի կինը`Արիանե Կաոիլին երեկ շտապ օգնության մեքենայով տեղափոխվել «Վլադիմիր Ավագյանի անվան» բժշկական կենտրոն:
Հիվանդանոց տեղափոխվելու պատճառը բարձր ջերմությունն է եղել:

Շախմատիստի կինն այժմ գտնվում է ուրոլոգիայի բաժանմունքում, ունի միզապարկի հետ կապված խնդիրներ, ստանում է անհրաժեշտ դեղորայք և բուժում:
Հիվանդանոցից հայտնում են, որ նրա վիճակը լավ է, սակայն դուրս գրելու ժամկետների մասին չկարողացան հայտնել: