16-06-2015 13:13

ԵԽ հանձնաժողովը երաշխավորել է Արմեն Հարությունյանի թեկնածությունը ՄԻԵԴ դատավորի պաշտոնում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի դատավորի պաշտոնում երաշխավորել է նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի թեկնածությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացել է ԵԽԽՎ պաշտոնական կայքից, Հարությունյանն ընտրվել է Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի նկատմամբ ձայների փոքր առավելությամբ: ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության գործընթացը կազմակերպվել և անցկացվել է հրապարակայնության ու արդարության միջազգային չափանիշներին համապատասխան: ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուներն էին նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը և Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը։ Նրանց հետ փակ-գաղտնի հարցազրույց է վարվել, քվեարկությամբ հանձնաժողովը թեկնածուներից որևէ մեկին երաշխավորել է` ներկայացնելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, րի ամառային նստաշրջանի ընթացքում քվեարկությամբ կընտրվի դատավորը: