Բավ է պառակտվել
10-12-2015 09:17

Պերմյակովի գործով դատավարությունը կսկսվի դեկտեմբերի 18–ին Գյումրիում

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով առաջին դատական նիստը կկայանա դեկտեմբերի 18–ին։ Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, հունվարի 12–ին սպանվել էր Ավետիսյանների ընտանիքը։ Վեց մարդ, այդ թվում` մեկ երեխա, տեղում մահացել էին, իսկ վեց ամսական փոքրիկը մահացել էր մեկ շաբաթ հետո հիվանդանոցում։ Հանցագործության կատարման համար մեղադրանքներն առաջադրվեցին 102–րդ ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին, նա ձերբակալվել էր ռուս սահմանապահների կողմից հայ–թուրքական սահմանի մոտակայքում և ընդունել իր մեղքը։ Արտագնա դատական նիստը կկայանա Գյումրիում տեղակայված 102–րդ ռուսական ռազմակայանի տարածքում։ Հինգերորդ կայազորային զինվորական դատարանն օգոստոսի 12–ին ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման։ Պատիժը նա կկրի խիստ ռեժիմի գաղութում։ Լրացուցիչ պատիժ տուգանքի տեսքով չի կիրառվել։ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով զբաղվում են հայկական դատական ատյանները։ Պերմյակովը մեղավոր ճանաչվեց ծառայողական զենքով դասալքության, հրազեն և զինամթերք հափշտակելու և անօրինական կերպով կրելու մեջ։ «Սպանություն» հոդվածով գործն առանձնացվել է առանձին վարույթում և փոխանցվել հայկական կողմին։