Բավ է պառակտվել
28-06-2016 10:12

Մոսկովյան դատարանն կքննի Լևոն Հայրապետյանի՝ 700.000 դոլարի յուրացման գործով բողոքը

Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր կքննի հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի դատավճիռը, ով մեղադրվում է 700.000 դոլարի յուրացման համար:
Ավելի վաղ նիստը հետաձգվել էր, քանի որ դատավորները պետք է լրացուցիչ ուսումնասիրեին բողոքող կողմի պահանջները:

Միևնույն ժամանակ, պաշտպանը նախորդ նիստի ընթացքում վերաքննիչ ատյանին է ներկայացրել մի շարք դիմումներ մշակույթի և արվեստի, Մոսկվայում հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից` խնդրելով Հայրապետյանին նշանակել պատժամիջոց, որը կապված չի լինի ազատազրկման հետ:

Բացի այդ, փաստաբանները նշել են, որ գործարարը մեկենաս է և շատ բան է արել՝ այդ թվում Ռուսաստանում օլիմպիական շարժման, ինչպես նաև Ղրիմում հայկական մշակույթի զարգացման հարցում:

Մոսկվայի դատարանը Հայրապետյանին մեղավոր է ճանաչել 700.000 դոլարի յուրացման համար և դատապարտել 4 տարվա ազատազրկման: Դատարանը նրանից գանձել է նաև 20,850 մլն ռուբլի:
Հիշեցնենք, որ հայազգի գործարարը մեղադրվում է իրավաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիան ներկայացնող նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից` իր որդու դատավճիռը մեղմելու նպատակով 700.000 դոլար վերցնելու համար։ Սակայն, ըստ քննության, Հայրապետյանը գումարը վերցնելուց հետո էապես չի կարողացել ազդել դատավճռի մեղմման վրա: Արդյունքում Իզմեստևը դատապարտվել է ցմահ ազատազրկման` մի շարք ծանր հացագործությունների իրականացման համար: Ինքը` Հայրապետյանը, չի ընդունում ներկայացված մեղադրանքները:

Աղբյուրը հիշեցնում է, որ Հայրապետյանը ձերբակալվել է 2014թ. հուլիսին` Իզմեստևի խոստովանական ցուցմունքներից հետո։ Բացի այդ, գործարարը մեղադրվում է Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրին պատկանած ձեռնարկությունների ունեցվածքը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար։