Բավ է պառակտվել
30-12-2015 10:25

Երկարաձգվել է Տուլայում վթարված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդի կալանավորումը

Մոսկվայի Տվերյան շրջանի դատարանը երկարաձգել է Տուլայում վթարված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդի կալանավորումը մինչև 2016 ապրիլի 3-ը: Այս մասին հաղորդել է դատարանի մամուլի խոսնակ Անաստասիա Դզյուրկոն: Ոստիկանությունը պարզել է, որ վարորդը 2015 թ-ի հունիսին Մոսկվայում ներգրավված է եղել վարչական պատասխանատվության Higer ավտոբուսը անսարք վիճակում վարելու համար: 44-ամյա Գառնիկ Հարությունյանի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ «Տրանսպորտային միջոցի շահագործում, որը հանգեցրել է երկու և ավելի անձանց մահվան» հոդվածով, որը նախատեսում է մինչև յոթ տարվա ազատազրկում: Նոյեմբերի 4-ին դատարանը որոշում է կայացրել նրան ձերբակալել երկու ամսով մինչև հունվարի 3-ը: «Կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչև ապրիլի 3-ը», - հաղորդել է աղբյուրը: Նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել: Նրանք բոլորը Հայաստանի քաղաքացիներ են : Զոհվել է ինը մարդ, վիրավորվել է 46-ը, որոնցից 32-ը հոսպիտալացվել են: