Բավ է պառակտվել
03-07-2015 15:04

Դատարանը երկարաձգել է Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը

Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև սեպտեմբերի 15-ը երկարաձգել հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը: Դատարանն իր որոշմամբ մերժել է պաշտպանական կողմի խնդրանքը՝ գրավի դիմաց կամ ներկայանալու պարտավորությամբ ազատ արձակել Հայրապետյանին այն պատճառաբանությամբ, որ պաշտպանյալի ինքնազգացողությունը վատ է և անհրաժեշտ է բժիշկների մշտական հսկողություն: Քննությունը խնդրել էր երկարաձգել Հայրապետյանի կալանքի ժամկետը՝ նշելով, որ գործի ոչ բոլոր մասնակիցներն են ավարտել գործի նյութերին ծանոթությունը: Իր հերթին, դատախազն էլ նշել է, որ Հայրապետյանն արտասահմանում անշարժ գույք ունի, Ռուսաստանի և Հայաստանի երկքաղաքացիություն, կարող է թաքնվել քննությունից և դատարանից, ինչպես նաև խափանման միջոցը փոխելու դեպքում կարող է ԶԼՄ-ներով քրեական գործի հետաքննության հետ կապված ակցիաներ իրականացնել՝ այդպիսով վարկաբեկելով քննությունը: Հայրապետյանի փաստաբանը չի համաձայնվել ներկայացված փաստարկների հետ, հայտարարել է, որ այժմ Հայրապետյանը անձնագիր չունի, հետևաբար չի կարող թաքնվել: