Բավ է պառակտվել
18-12-2015 14:03

Դատարանը մեկ ամսով հետաձգեց Ավետիսյանների սպանության գործով դատավարությունը

Դատարանը մեկ ամսով հետաձգեց Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը: Դատական գործընթացին միացած, ամբաստանյալ Վալերի Պերմյակովի երկրորդ հասարակական պաշտպան Էդուարդ Աղաջանյանը միջնորդել է դատարանին մեկ ամսով հետաձգել դատավարությունը, որպեսզի ծանոթանա գործի նյութերին: Միջնորդության կապակցությամբ կողմերը առարկություններ չեն ներկայացրել: «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի չխախտվի Պերմյակովի պաշտպանության իրավունքը»,-հայտարարել է փաստաբան Լուսինե Սահակյանը, որը ներկայացում է տուժողների իրավահաջորդների շահերը: Նա նաեւ խնդրել է հաջորդ դատական նիստին աշխատանքի նորմալ պայմաններ ստեղծել: Նշենք, որ դատարանում Պերմյակովի շահերը պաշտպանում էր հասարակական պաշտպան Արմեն Պողոսյանը, որի լիազորություններն ավարտվում են հունվարի 1-ին: Դատական գործընթացն սկսվել է այսօր՝ դեկտեմբերի 18-ն, Շիրակի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն այն տեղի է ունենում ռուսական ռազմակայանի տարածքում: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 18-ին, ժամը 12-ին: