Բավ է պառակտվել
23-11-2016 10:04

Մարա Բաղդասարյանին տուգանել են ևս 29 հազար ռուբլով

Հաշտարար դատարանը եւս 29 հազար ռուբլով տուգանել է Gelandewagen-ով «արշավներին» մասնակցող Մարա Բաղդասարյանին: Այս մասին հայտնել է Մոսկվայի Սավելովի դատարանի մամուլի քարտուղար Կոնստանտին Տիմոշենկոն:

«Այսօր դատարանը քննեց Բաղդասարյանի կողմից տուգանքների չվճարման եւս 11 նյութեր եւ նրա նկատմամբ կրկին տուգանքի ձեւով պատիժ սահմանեց: Այս պահին տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 134 հազար ռուբլի»,- հստակեցրել է մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար Բաղդասարյանի կողմից տուգանքների չվճարման վերաբերյալ դատարան է փոխանցվել ընդամենը 51 նյութ: Դեռեւս 47 նյութ է քննվել: Բաղդասարյանը ձերբակալվել է Լենինի պողոտայում. ոստիկանները վարչական տույժ են սահմանել ավտոմեքնան սխալ կայանելու համար, սակայն փաստաթղթերը ստուգելիս հայտնաբերել են, որ նա երթեւեկության կանոները խախտելու համար չվճարված բազմաթիվ տուգանքներ ունի: