Բավ է պառակտվել
26-09-2014 10:59

«Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերը կալանքի տակ են առնվել

ՌԴ-ում դատարանը կալանքի տակ է առել «Բաշնեֆտ» նավթային ընկերության բաժնետոմսերը՝ ՌԴ գլխավոր դատախազության պահանջով, ուրբաթ լրագրողներին հայտնել է ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Մարինա Գրիդնևան, հաղորդում է ria.ru-ն: Գլխավոր դատախազությունը Մոսկվայի Արբիտրաժային դատարան հայց էր ներկայացրել օտար անօրինական սեփականությունից ունեցվածքի վերականգնման և «Բաշնեֆտ» Նավթային Բաժնետիրական Ընկերություն» ԲԲԸ-ի բաժնետոմսերի վրա կալանք դնելու մասին: Մոսկվայի Արբիտրաժային դատարանը բավարարել է ՌԴ Գլխավոր դատախազության հայցը և կալանքի տակ առել «Բաշնեֆտ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը, որոնք պատկանում են «Սիստեմա» ԲՖԿ-ին և «Սիստեմա-Ինվեստ» ՓԲԸ-ին: Հինգշաբթի դատարանը տնային կալանքի տակ էր թողել «Սիստեմա» ԲՖԿ-ի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովին, իսկ քննիչը հայտնել էր «Բաշնեֆտ»-ի սեփականաշնորհման գործում ևս երկու կասկածյալի ներգրավման մասին: Ըստ լրատվամիջոցների՝ այս կալանքը, ի թիվս այլնի, առնչվում է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությանը, որն իր հերթին կապվում է «Բաշնեֆտի» գործով հետաքննության հետ: