Բավ է պառակտվել
03-02-2015 12:06

Պերմյակովի դատավարությունը տեղի կունենա Գյումրիի ռազմական դատարանում

Գյումրիում յոթ մարդու սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի է ունենալու քաղաքի ռազմական կայազորում՝ ռուսաստանյան ռազմաբազայի տարածքում: «Կողմերը վերջնական համաձայնության են եկել առ այն, որ աղմկահարույց այս գործով դատավարությունը տեղի է ունենալու Գյումրիում՝ 102-րդ ռազմաբազայի կայազորային զինվորական դատարանում», - նշում են գործակալության աղբյուրները: Այս որոշումն ընդունվել է Հայաստանի հյուսիսում տեղակայված ռազմաբազայի կարգավիճակի մասին երկկողմ համաձայնագրի հիման վրա: «Դատարանը պետք է միաժամանակ քննության առնի ռուսական կողմի ներկայացրած մեղադրանքները՝ զենքով դասալքության առնչությամբ»,-ասել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական փոքրիկ Սերյոժան վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն շուտով նա մահացավ: Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ և ՀՀ Քրեական օրենսգրքի հոդվածներով: