Բավ է պառակտվել
09-12-2015 15:14

Մոսկովյան դատարանը չի կարողացել սկսել գործարար Լևոն Հայրապետյանի գործի քննությունը

Մոսկվայում դարձյալ հետաձգվել է գործարար Լևոն Հայրապետյանի գործի քննությունը, որը մեղադրվում է նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700.000 դոլար հափշտակելու համար։  
Դատարանը նման որոշում է կայացրել, քանի որ մեղադրյալը դեռ հիվանդանոցում է: Գործի քննությունը սկսելու հերթական փորձը դատարանը կանի դեկտեմբերի 15-ին: 
Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևը ցմահ ազատազրկման է դատապարտված ահաբեկչության և այլ մեղադրանքներով: 
Քննության տվյալներով՝ գործարարը կնոջը մոլորության մեջ է գցել՝ խոստանալով մեծ գումարի դիմաց հասնել որդու պատժի մեղմմանը։ Սակայն գործի վրա ազդելու հնարավորություն Հայրապետյանը չի ունեցել: 
Ակնկալվում է, որ առաջին նիստին դատախազը կներկայացնի մեղադրական եզրակացությունը, ինչից հետո մեղադրյալը կպատասխանի՝ իրեն մեղավոր ճանաչում է, թե ոչ: Ապա դատարանը կանցնի փաստերն ապացուցելուն ու վկաների հարցաքննությանը: