Բավ է պառակտվել
12-01-2016 14:05

Մոսկովյան դատարանը տեղափոխել է Լևոն Հայրապետյանի գործի քննության օրը

Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը կրկին չի կարողացել անցնել դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար ստանալու հետ կապված խարդախության առնչությամբ գործարար Լևոն Հայրապետյանի դեմ քրեական գործի քննությանը: 
Դատական նիստը կկայանա հունվարի 18-ին՝ ամբաստանյալի փաստաբանի հիվանդության պատճառով: Նիստը տեղափոխելու մասին միջնորդությամբ է հանդես եկել փաստաբան Օլգա Մորոզովան: 
«Խնդրում եմ դատարանին հետաձգել դատական նիստն այն պատճառով, որ իմ պաշտպանյալի շահերը ներկայացնող փաստաբանը հիվանդանոցում է, իսկ ինձ հետ պայմանագիր է կնքվել ընդամենը երեկ»,- ասել է նա: Միջնորդությունը բավարարվել է։
Դատարանը մեկ ամիս է, ինչ չի կարողանում անցնել գործի քննությանը։ 
Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևը ցմահ ազատազրկման է դատապարտված ահաբեկչության և այլ մեղադրանքներով:
Քննության տվյալներով՝ գործարար Հայրապետյանը կնոջը մոլորության մեջ է գցել՝ խոստանալով մեծ գումարի դիմաց հասնել որդու պատժի մեղմմանը։ Սակայն գործի վրա ազդելու հնարավորություն Հայրապետյանը չի ունեցել։