Բավ է պառակտվել
19-03-2015 13:17

ԵՊՀ-ում ռումբի ահազանգ է ստացվել

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն այսօր՝ մարտի 19-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նկուղային հարկում ռումբ կա տեղադրված: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը` սակրավորներով, ՃԿԿ ԱԻ արձագանքման եւ օպերատիվ խմբերը: Այս պահին ուսանողներին տարհանում են: Դեռեւս հայտնի չէ՝ ահազանգը համապատասխանում է իրականությանը, թե ոչ: