Բավ է պառակտվել
07-10-2016 08:19

Ոստիկանության ակադեմիայի ուսանողը վրաերթի է ենթարկել դպրոցականներին

Նախօրեին՝ հոկտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 14:30-ի սահմաններում Երևան քաղաքի Արարատյան փողոցի 1-ին զանգվածի բնակիչ, 21-ամյա Արթուր Իսկանդարյանը Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի Կոմիտաս փողոցի թիվ 54 տան դիմաց իր վարած Opel Vectra մանիշի 34 DԼ 009 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Նորակերտ գյուղի բնակիչներ, 10-ամյա Մարգարիտա Եփրեմյանին և 11-ամյա Անի Պետրոսյանին:

Վրաերթի հետևանքով Մ. Եփրեմյանը տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, իսկ Ա. Պետրոսյանը Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննիչ Հ. Քյասինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ըստ տեղեկությունների`վարորդ Ա. Իսկանդարյանը սովորում է ՀՀ ոստիկանության ակադեմիայի 3-րդ կուրսում, իսկ վրաերթի ենթարկված երեխաները սովորում են Նորակերտ գյուղի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում: