Բավ է պառակտվել
25-05-2015 17:25

«Հին Երևան»-ի շինարարությունը կսկսվի աշնանը.Նարեկ Սարգսյան

«Հին Երևան» նախագծի համար հունիսիս կսկսվի իրացման գործընթացը: Լրագրողների հետ հանդիպմանը քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտարարեց, որ ծրագրի համար անհրաժեշտ տարածքի մի մասն իրացված չէ: «Այս պահին նախագծային աշխատանքներ են կատարվում կառուցապատողի ու Լևոն Վարդանյանի արվեստանոցի միջև: Ես կարծում եմ, որ աշնանը որոշ հատվածներում շինարարությունն անպայման կսկսենք: Այս պահին ամեն ինչ կախված է արագ իրացումն անելուց»,-ասաց նախարարը: Սարգսյանը բացատրեց, որ նախագծից «Գլենդել Հիլզ» ընկերությունը չի հրաժարվել, ուղղակի վերջինիս դեմ անընդհատ սնանկության հայցեր են ներկայացվում. «Ընկերությունը ոչ միայն ընդգրկված է «Հին Երևան»-ի ծրագրի, այլև աղետի գոտու, Ֆիրդուսի կառուցապատման ծրագրերում, դա լուրջ բարդություններ էր հարուցելու «Հին Երևան» ծրագրի իրականացման համար: Իրականում ոչ մի այլ բան տեղի չի ունեցել, ուղղակի առանձնացվել է, որ իրենց մյուս ընկերությունը զբաղվի, որի նկատմամաբ նման հայցեր չկան»: