Բավ է պառակտվել
13-06-2015 09:43

Իրան-Հայաստան երկաթուղին ռազմավարական կարևորություն ունի Հայաստանի համար

«Ռուսական երկաթուղիներից» հայտնել են, որ կարևոր են համարում Իրան - Հայաստան երկաթուղու շինարարությունը` աշխարհաքաղաքական առումով: Սակայն այդ նախագծի իրականացումը առանց պետական աջակցության բարդանում է:
Ընկերության այս հայտարարությունն է փոխանցում «Կավկազ Օնլայն» պարբերականը և մանրամասնում. այս կերպ Հայաստանի համար ռազմավարական կարևոր նախագիծ կիրականացվի, որը թույլ կտա ՀՀ-ի տրանսպորտային ենթակառուցվածքները ինտեգրել եվրասիական և համաշխարհային տրանսպորտային համակարգերին:
Նախագծի իրականացման մեծ արժեքը և եկամտաբերության երկարատև ժամկետներն են, որ թույլ են տալիս ասել, թե առանց պետության աջակցության դա դժվարին կլինի:

Ըստ աղբյուրի` «Ռուսական երկաթուղիները» այս կերպ պատասխանել է որոշ լրատվամիջոցների` «Ռուսական երկաթուղիների» նախագահ Վլադիմիր Յակունինին վկայակոչումով այն հրապարակումներին, թե այս նախագծի իրականացումն անարդյունավետ է:
«Ռուսական երկաթուղիներից» հավելել են, թե ընկերության դիրքորոշումը այս նախագծի հարցում չի փոփոխվել, ուղղակի որոշ ԶԼՄ-ներ սխալ եզրահանգումներ են արել: 
2014-ի օգոտոսին Հայաստանի կառավարության կողմից հավանության արժանացած այս նախագծի արժեքը գնահատվում է 3,5 մլրդ ԱՄՆ դոլար: Իրան -Հայաստան երկաթգծի ձգվածությունը կազմելու է 300 կմ: Սպասվում է, որ երկաթգծի շինարարությունը կավարտվի 2022-ին: Բեռնափոխադրումների ծավալը կկազմի տարեկան 25 մլն տոննա: