Բավ է պառակտվել
22-06-2015 14:08

150 մլն դոլարի վարկ` «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհաի համար

Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը հայտնեց, որ համաձայնագրով նախատեսվում է հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներգրավել 150 միլիոն դոլարի վարկային միջոցներ: Վարկի օգտագործման առավելագույն ժամկետն է 20 տարի, վարկի տոկոսադրույքը ֆիքսված է 1.65 տոկոս: Ըստ փոխնախարարի՝ վարկի օգտագործման 5 տարին արտոնյալ է, իսկ վարկի մայր գումարի մարումը նախատեսվում է իրականացնել ծրագրի իրականացման պահից 5 տարի անց: Բացի այդ, ըստ Ա.Առաքելյանի, համաձայնագրով ՀՀ-ն ևս ստանձնում է ֆինանսական պարտավորություններ: Մասնավորապես, համաֆինանսավորվելու են վարկային ծրագրի իրականացման ընթացքում առաջացած անուղղակի հարկերը՝ շուրջ 30 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև հողօտարման գործընթացը՝ 4.5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: