25-11-2016 11:50

Սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը հավաքարար է աշխատելու

Մոսկվայում Gelandewagen մակնիշի ավտոմեքենայով մրցավազքերի մասնակցող սկանդալային Մառա Բաղդասարյանը երթևեկության կանոնները խախտելու համար տուգանքները չվճարելու պատճառով, դատարանի որոշմամբ, պարտավորվում է բակային հավաքարարի հարկադիր աշխատանքներ իրականացնել մայրաքաղաքի Սոկոլ թաղամասում:

Նոյեմբերի 24-ին դատարանը Բաղդասարյանի նկատմամբ հարուցված ևս 4 վարչական գործ կդիտարկի:

Դատական լսումների 7 օրվա ընթացքում որոշվել է Բաղդասարյանի նկատմամբ 24 օրվա վարչական կալանք սահմանել, որոնցից 10-ն արդեն անցել է, ինչպես նաև սահմանել է 600 ժամվա հարկադիր աշխատանք և ընդհանուր 134 000 ռուբլու չափով վարչական տուգանք: