Բավ է պառակտվել
27-01-2016 10:27

Կրակոցներ Երևանում

Հունվարի 26-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել երկու անհայտ տղամարդ: Ոստիկանությունից հայտնում են, որ նրանց ինքնությունը պարզվել է. 36-ամյա Սերգեյ Գ.-ն հրազենային վնասվածք է ստացել նստատեղի շրջանում, իսկ 47-ամյա Արթուր Թ.-ն՝ աջ ոտքի շրջանում: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: