Բավ է պառակտվել
02-12-2016 10:28

Կրակոցներ ոսկու հանքավայրում․ կան տուժած եւ ձերբակալված

Սոթքի ոսկու հանքավայրում այսօր՝ դեկտեմբերի 2-ի գիշերը, կրակոցներ են հնչել։

Կրակոցների հետեւանքով տուժել է ոսկու հանքավայրի անվտանգության աշխատակիցը:

Նախնական տեղեկություններով՝ կեսգիշերին մի տղամարդ կրակոցներ արձակելով փորձել է ներխուժել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող ոսկու հանքի տարածք։ Կրակոցները հնչել են անվտանգության աշխատակցի ուղղությամբ, որը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։

Կրակոցներից քիչ անց ոստիկանությանը հաջողվել է բացահայտել հարձակվողի ինքնությունը, որը հայտնաբերվել եւ ձերբակալվել է։

Նա Վարդենիսի 31-ամյա բնակիչն է։ Քննություն է կատարվում։ Հանգամանքները պարզվում են։