Բավ է պառակտվել
27-12-2014 09:53

ՀԱՊԿ երկրները կիբերհանցավորությանը հակազդելու միջոցներ կձեռնարկեն

ՀԱՊԿ երկրները պայմանավորվել են իրենց պետությունների տեղեկատվական անվտանգության սպառնալիքներին հակազդելու միջոցներ ձեռնարկելու մասին, հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Կազմակերպության ծրարգրերին անդրադառնալով՝ Բորդյուժան նշել է, որ առանցքային խնդիրը բոլորի համար տեղեկատվական անվտանգությունն է, եւ ՀԱՊԿ-ում կիբերմիջադեպերի համակարգման կենտրոն կհայտնվի։ «Այսօր հարկավոր չեն զինված ուժեր, հատուկ ստորաբաժանումներ, դիվերսիոն խմբեր։ Բավական է լրջորեն զբաղվել համացանցով, համապատասխան ցանցերով, եւ կարելի է պայթեցնել ցանկացած երկրի իրադրությունը», - հիշեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։  «Մենք շատ անգամ ենք տեսել, թե ինչպես են տեղեկատվական տեխնոլոգիաներն օգնել բռնի կերպով տապալելու ռեժիմը: Դա տեղի ունեցավ նաեւ Ուկրաինայում, - շարունակել է Բորդյուժան: «Կախված անհրաժեշտությունից՝ մենք անցկացնելու ենք ինչպես բազմակողմանի, այնպես էլ երկկողմ միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն հանցավոր նպատակներով ինտերնետն օգտագործելու ցանկացած փորձերը կանխարգելելուն», - պարզաբանել է Բորդյուժան: Ըստ նրա՝ պետք է ապահովել ինտերնետի անվտանգությունն այնպես, ինչպես եւ փողոցներում: Եվս մեկ նորություն՝ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման կազմում կհայտնվեն հատուկ գործողությունների ուժեր: «Դրանք ստորաբաժանումներ են, որոնք անհրաժեշտ են հատուկ առաջադրանքներ կատարելու համար՝ ռազմական, հակաահաբեկչական իրավապահ գործողությունների դեպքում», - պարզաբանել է Բորդյուժան: Իսկ ահա կազմակերպությունը դեռ չի ընդլայնվելու: «Մենք ՀԱՊԿ-ին անդամակցության դիմումներ դեռ չունենք, սակայն կան մեծ թվով պետություններ, որոնց հետ համատեղ գործողություններ են իրականացվում», - ասել է ՀԱՊԿ քարտուղարը: