Բավ է պառակտվել
27-06-2016 17:03

ԵՏՄ երկրները ներդրել են փոխադրամիջոցների էլեկտրոնային անձնագրերի համակարգը

ԵՏՄ երկրների համար փոխադրամիջոցների էլեկտրոնային անձնագրերի միասնական համակարգի ներդրման մասին համաձանագիրը ուժի մեջ է մտել, հունիսի 27-ին այս մասին հայտնել է ԵՏՄ կայքը: Էլեկտրոնային անձրագրերին անցնելու կապակցությամբ Միության պետություններում հունիսի 27-ից փոխադրամիջոցների սեփականատերերի համար զգալիորեն հեշտանալու է ավտոմեքենաների տեղաշարժման ու առք ու վաճառքի գործարքները, ԵՏՄ տարածքի համար ստեղծվելու է փոխադրամիջոցների, ինքնագնա մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների տվյալների միասնական բազա:

Համաձայնագիրը տարածվելու է ավտոմոբիլային, գյուղատնտեսական, ճանապարհաշինարարական ու այլ տեխնիկայի վրա  «Էլեկտրոնաային անձնագրերի համակարգերի կիրառումը թույլ կտա ... կարգավորել տեխնիկայի շահագործման թույլատվության ստացումը, ապահովել միասնական մոտեցումներ՝ թողարկվող ապրանքների կոնստրուկցիայի եւ տեխնիկական վիճակի եւ միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանության հսկողության կազմակերպմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Էլեկտրոնային փոխադրամիջոցների համակարգերը նաեւ ավտոմեքենայի տեղեկատվական ուղեկցման հնարավորություն են տալիս դրա շահագործման ամբողջ ցիկլի ընթացքւոմ: Կարեւոր է նաեւ այն, որ էլեկտրոնային անձնագիրը չի կարելի կորրցնել կամ փչացնել: Ընդ որում էլեկտրոնային անձնագրերի համակարգերում պարունակվող տեղեկության հասանելիությունը առավելագույնս լայն է լինելու ավտոմեքենայի սեփականատիրոջ կամ առանձին լիազոր պետկառույցների համար: