Բավ է պառակտվել
04-10-2014 14:44

Սուրիկ Խաչատրյանի դեմ 2 օրում ավելի քան 1400 ստորագրություն է հավաքվել

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ անցկացվող ստորագրահավաքին արդեն ավելի քան 1400 քաղաքացի է միացել, տեղեկացնում է Change.org-ը: Ըստ աղբյուրի՝ այսօր ժամը 10:30-ի դրությամբ, ստորագրահավաքին միացել է 1422 քաղաքացի: Ի դեպ,ստորագրահավաքը սկսվել է հոկտեմբերի 2-ին: Նշենք, որ նախաձեռնության հեղինակը «Կապան քաղաքացիական շարժում»-ն է:
«Այդպիսի կենսագրության և վարքուբարքի տեր մարդուն Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելը գնահատում ենք որպես արհամարհանք Սյունիքի և ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ, Սյունիքում քրեական մեթոդների վերջնական ամրապնդմանն ու արտագաղթն արագացնելուն ուղղված քաղաքականություն: Կոչ ենք անում Սյունիքի և Հայաստանի ներկայով ու ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին միանալ մեր հայտարարությանը»,- գրված է խնդրագրում:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը մարզպետ է նշանակվել սեպտեմբերի 25-ին