Բավ է պառակտվել
05-11-2013 19:25

Երևանի կենտրոնում բենզինով լի շշեր են պայթեցվել

Այսօր Ազատության հրապարակից դեպի Մաշտոց պողոտա տանող հատվածում ոստիկանների և հրապարակում «Ես սկսում եմ հեղափոխություն» ակցիա իրականացնող Շանթ Հարությունյանի կողմնակիցների միջև ծեծկռտուք և հրմշտոց է տեղի ունեցել, գրում է «Փաստինֆո»-ն:

Ակցիայի մասնակիցները պայթեցրել են բենզինով լի շշեր:

Ոստիկանությունը դեպքի վայրից բերման է ենթարկել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին և նրա համախոհներին:

Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետ Վ.Հարությունյանը։ Ոստիկանների գործողությունները անձամբ վերահսկում էր Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։