Բավ է պառակտվել
04-07-2015 10:23

Օսիպյանը՝ ցուցարարներին` վերականգնեք հասարակական կարգը

«Գիտակից քաղաքացիներ եք: Ինձ թվում է՝ արդեն ժամանակն է, որ ձեր ձեռքով ապամոնտաժեք աղբամանները և վերականգնեք հասարակական կարգը»,- այսօր Բաղրամյան պողոտայում նստացույց անցող քաղաքացիներին ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Քաղաքացիներն արձագանքեցին, որ կապամոնտաժեն այն ժամանակ, երբ իրենց երեք պայմանները լիովին կատարվեն: Վ.Օսիպյանը նաև հորդորց քաղաքացիներին լուրջ, կրթված մասնագետների խումբ ստեղծել ու մասնակցել ՀԷՑ-ում անցկացվելք աուդիտին: «Արդեն իսկ արել եք օգտակար գործողություն, շատերդ դա չեք գիտակացում, արել եք և արժանացել եք դրական գնահատականի և ոստիկանության, և հասարակության կողմից: Իսկ այժմ արդեն իզուր ժամանակ եք կորցնում»,- ասաց Երևանի փոխոստիկանապետը: