Բավ է պառակտվել
04-08-2015 10:19

Ստերլիգովը ՌԴ-ի հետ սահմանին ձերբակալվելու վտանգից խուսափելու համար մնացել է Հայաստանում

Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից հայտարարված միջազգային հետախուզման մեջ գտնվող Գերման Ստերլիգովը չի կարող վերադառնալ Ռուսաստան, որովհետև վախենում է սահմանի վրա ձերբակալվելուց: «Այսօր Ստերլիգովի կինը և երեխաները վերադարձել են Ռուսաստան: Գերման Լվովիչը չի կարողացել լքել Հայաստանի տարածքը, որովհետև նրան այնտեղ զգուշացրել են, որ ռուս սահմանապահները ստիպաված կլինեն ձերբակալելու նրան»,- այսօր այդ մասին հայտնել է նրա փաստաբան Արթուր Հայրապետովը: «Մենք շարունակում ենք հայտարարել,որ Գերման Լվովիչի հանդեպ հարուցված քրգործը չունի ոչ մի հեռանկար ՌԴ-ի տարածքում, որտեղ նա բնակվում է և համարվում է քաղաքացի»,- նշել է փաստաբանը: Նրա խոսքերով՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության գործողությունները հակադրվում են միջազգային կանոնադրությանը: