Բավ է պառակտվել
16-07-2015 13:17

Ստերլիգովը ժամանել է Մոսկվա առանց ընտանիքի

Ռուս հայտնի ձեռնարկատեր Գերման Ստերլիգովը, ով հուլիսի սկզբին բոլորի համար անսպասելի ընտանիքի հետ տեղափոխվեց Լեռնային Ղարաբաղ, ժամանել է Մոսկվա: Գործարարը մտադիր է Մոկսվայում անցկացնել մի շարք հանդիպումներ, որոնց արդյունքում էլ որոշում կկայացնի՝ վերադառնալ ՌԴ, թե ոչ: Ստերլիգովի մեկնումը Ռուսաստանից կապում էին «ԲՕՌՆ» ազգայնական խմբավորման գործի հետ, ըստ մի վարկածի, Ստերլիգովի հողատարածքներում կազմակերպվում էին խմբավորման նախապատրաստման ճամբարներ: «Իմ այցը այստեղ հետախույզ բնույթի է. ընտանիքս ես պահել եմ ապահով վայրում, ինքս էլ եկել եմ, որ տեսնեմ՝ ամեն ինչ կարգին է, թե ոչ: Հուսամ՝ այո: Մենք ուզում ենք ապրել Ռուսաստանում, որովհետև մենք ռուս ենք և մեզ այստեղ շատ է դուր գալիս: Վերջին ժամանակներում Ռուսաստանում շատ է հեշտացել գյուղատնտեսությամբ զբաղվելը. Ոչ ոք չի խանգարում, իշխանությունները միայն օգնում են»,- ասել է նա: