Բավ է պառակտվել
09-07-2015 14:26

Լեռնային Ղարաբաղը հրաշք երկիր է, որտեղ ագրեսիա չկա, որտեղ ժողովուրդը բարի է. Ստերլիգով

Ռուս մեծահարուստ, գործարար Գերման Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղում իր ներկայության մասին «պարզ ճշմարտություն» է ներկայացրել: Նա ասել է, որ շատ առանձնահատուկ վայր է համարում Լեռնային Ղարաբաղը: «Լեռնային Ղարաբաղը հրաշք երկիր է, հիանալի ժողովուրդ ունի: Երջանիկ են այն հայերը, ովքեր նման հայրենիք ունեն, ունեն նման պատմություն ու գեղեցկություն: Ամբողջ աշխարհն եմ շրջել և ոչ մի տեղ նման վայր չեմ տեսել: Այսպիսի գեղեցկություն, այսպիսի պտղաբերություն և ամենագլխավորը` մարդկանց միջև նման բարի ու սրտաբաց հարաբերություններ ես չեմ տեսել: Այստեղ ընդհանրապես ագրեսիա չկա», -ասել է գործարարը: Ստերլիգովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներին. «Ինձ հիմա ձեր ալիքով դիտող ռուսների համար դժվար է բացատրել այդ ամենը: Ճիշտ է, նրանք ինձ, որպես հյուրի, հիմա լավ են վերաբերվում, բայց, նրանք միմյանց նկատմամբ էլ լավ: Այսինքն, դա զգալու համար պետք է այստեղ լինել: Երջանիկ եմ, որ այստեղ եմ բերել երեխաներիս, որովհետև ես նրանց ժամանակին պատմում էի, թե ինչպես պետք է վերաբերվել մարդկանց, որովհետև ժամանակակից Ռուսաստանում նման հարաբերություն, ցավոք, չկա: Իսկ Լեռնային Ղարաբաղում դա կա: Այստեղ իմ երեխաները տեսնում են մարդկային հարաբերություններ, և դա արտակարգ լավ դաս է նրանց համար»: