Բավ է պառակտվել
30-07-2015 14:43

Ստերլինգով. Ադրբեջանը դե-յուրե ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը

Ռուս միլիարդեր Գերման Ստերլինգովը, շարունակելով իր բանավեճը պաշտոնական Բաքվի հետ, այս անգամ մատնանշել է այն փաստը, որ Ադրբեջանը դե-յուրե ընդունել է ԼՂՀ անկախությունը: Ստերլինգովի խոսքվ, ԼՂՀ-ն տասնյակ տարիներ չճանաչելուց հետո Ադրբեջանի կառավարությունը, որի համար դժվար է բացահայտ ճանաչել այն, որ Արցախը Ադրբեջանինը չէ, գտել են առավել նուրբ, բայց իրավաբանորեն  անթերի ձև ԼՂՀ անկախության ճանաչման ժխտման փաստից հրաժարվելու:
«Ադրբեջանի օրենսդրությունը նախատեսում է միջազգային հետախուզության հայտարարել կամ էլ Ինտերպոլի օգնությամբ հետախուզություն հայտարարել Ադրբեջանի տարածքում կատարած հանցագործության համար միայն այն պարագայում, եթե «հանցագործը Ադրբեջանին տարածքում չէ»: Այսպիսով, Ադրբեջանը պետական մակարդակով ընդունեց այն փաստը, որը ԼՂՀ-ն Ադրբեջանի տարածքում չէ» Շուշիից «ВКонтакте» սոցիալական ցանցի իր էջում գրառություն է արել Ստերլինգովը: Ստերլինգովը նաև իր գոհունակությունը հայտնեց Ադրբեջանի իշխանություններին, որ «իր համեստ անձը Ադրբեջանի համար իրավաբանական առիթ է դարձել ԼՂՀ անկախության ճանաչման համար և հայ ու ադրբեջանցի ազգերի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման»: