Բավ է պառակտվել
08-06-2015 14:46

Ստեփանծմինդա -Լարս ավտոճանապարհը երթևեկելի է միայն ժամը 07.00-19.00

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ հունիսի 8-ի դրությամբ սողանքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երթևեկելի է ըստ սահմանափակ, հատուկ ժամանակացույցի՝ առավոտյան ժամը 7.00-ից մինչև երեկոյան 19.00-ն։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օրվա մնացած ժամերին ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: