Բավ է պառակտվել
06-04-2016 11:03

ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանցիների կատարած հանցագործությունների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում հակառակորդն աչքի ընկավ աննախադեպ բարբարոսական գործողություններով ոչ միայն զինծառայողների, այլև խաղաղ բնակչության հանդեպ

 Ադրբեջանական բանակի զինծառայողների կատարած հանցագործությունների փաստի առթիվ համապատասխան ռազմաիրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության կայքը:

Ըստ հաղորդագրության` այդ նպատակով ռազմաճակատում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

«Ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում հակառակորդն աչքի ընկավ աննախադեպ բարբարոսական գործողություններով ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլև խաղաղ բնակչության հանդեպ»,- ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը ներկայացրել է այդ հանցագործությունները կատարող մարդասպանների մի մասի դիակները, ովքեր հայ զինվորների կողմից ոչնչացվել են նահանջելու կամ ավելի ճիշտ՝ փախուստի պահին: