Բավ է պառակտվել
06-05-2016 09:02

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կիրառել է ականանետեր ու ձեռքի նռնականետ. ԼՂՀ ՊԲ

Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաեւ 82 մմ ականանետեր եւ ձեռքի հակատանկային նռնականետ (ՁՀՆ-7):

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնային գծում` անհրաժեշտության դեպքում դիմելով իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների»,-ասված է հաղորդագրության մեջ: