Բավ է պառակտվել
24-10-2016 08:34

Ադրբեջանի ԶՈՒ-ը կրակ է բացել «ԻՍՏԻԳԼԱԼ» եւ «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից

Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 900 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից gisher.news-ին հայտնում են, որ հյուսիսային, հարավային եւ արեւելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ «ԻՍՏԻԳԼԱԼ» եւ «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (83 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: