Բավ է պառակտվել
17-10-2016 08:50

Այս գիշեր Ադրբեջանի ԶՈՒ-ը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊԲ

Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 360 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից gisher.news-ին հայտնում են, որ հյուսիսային եւ հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններ (20 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների: