Բավ է պառակտվել
26-08-2016 09:44

ԼՂ շփման գծում գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 620 կրակոց

Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 41 անգամ, հաղորդում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից։

Գիշերվա ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 620 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: