Բավ է պառակտվել
07-04-2016 07:46

Թալիշում հակառակորդի կրակոցից այսօր զինվոր է զոհվել. ԼՂՀ ՊԲ

Հակառակորդը շարունակում է խախտել կրակի դարարեցման մասին պայմանավորվածությունը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակացությունը հայտնում Ա. Գասպարյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին: