Բավ է պառակտվել
19-05-2016 08:41

Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել

Մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից խախտվել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: