Բավ է պառակտվել
05-04-2016 08:28

Մատաղիսի գրավման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ ադրբեջանական զինուժի կողմից Մատաղիսի գրավման մասին լուրն տեղեկատվությունն իրականության հետ որևէ կապ չունի:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առաջնագծում կրած մեծաքանակ կորուստները պարտակելու, սեփական բարոյալքված բանակի մարտական ոգին ինչ-որ կերպ բարձրացնելու համար դիմել է հերթական էժանագին քարոզչական հնարքի՝ հայտարարելով, թե իբր ադրբեջանական ուժերը տիրել են Մատաղիս բնակավայրին»,- ասված է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: