Բավ է պառակտվել
18-01-2014 13:18

Ստեփանակերտից 40 կմ հեռավորությամբ երկրաշարժ է գրանվել


ԱԻ նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ 07:03-ին, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքում` Ստեփանակերտ քաղաքից 40 կմ հյուսիս:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության` 40.140 և արևելյան երկայնության` 46.720:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: